Արեգնազ Մանուկյանի տեսակցությունն իր դստեր հետ թույլատրվել է. փաստաբան

Աննա Անտոնյան Օգոստոս 20, 2026

Արեգնազ Մանուկյանի տեսակցությունն իր դստեր հետ թույլատրվել է: Այս մասին գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:

«Վերջին օրերի բարձրացրած աղմուկից հետո միայն այսօր՝ երեխայի ծննդյան օրը առավոտյան քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ: Տեսակցությունը դեռ տեղի չի ունեցել, տիկին Մանուկյանն էլ տեղյակ չէ»,- նշել է նա:

Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում՝ դատարան ներկայացնելու համար:

Կիսվել