Արցախի թեմի առաջնորդը այցելել է Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ

Աննա Անտոնյան Օգոստոս 04, 2022

Վերջին օրերին լարված իրավիճակի արդյունքում ունեցանք վիրավորներ և, ցավոք սրտի, նաև զոհեր: Այսօր Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ՊԲ ավագ գնդերեց Տեր Վարդան քահանա Ներսիսյանի, առողջապահության ոլորտի հոգևոր պատասխանատու Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հետ այցելեց Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ: Հայտնում է Արցախի թեմը։

Սրբազան Հորը դիմավորեց հոսպիտալի պետ փոխգնդապետ Հ. Գրիգորյանը և նրա ուղեկցությամբ միասին այցելեցին բուժում ստացող վիրավոր զինծառայողներին: Սրբազան Հայրը աղոթեց նրանց առողջության համար, մաղթեց շուտափույթ ապաքինում, նաև շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին՝ նվիրյալ ծառայության համար: Սրբազան Հայրը վիրավոր զինծառայողներին փոխանցեց նաև Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները:

Կիսվել