Փաշինյանի վերընտրվելը ցույց է տալիս, որ հայերի համար Արցախի կորուստը ոչ մի բան էր. Սատանովսկի

Աննա Անտոնյան Հունիս 22, 2021

«Այս ընտրություններց ցույց են տալիս, որ հայերի համար կարևոր չէր Ղարաբաղի կորուստը և հազարավոր անձանց կորուստները, որոնք բացառապես Փաշինյանի մեղքով էին։ Կարևոր չէր այն հանգամանքը, որ ՌԴ-ն առաջարկել է պատերազմը դադարեցնելու շահեկան տարբերակներ, որոնք մերժվել են Փաշինյանի կողմից։ Կարևոր չէր Շուշիի կորուստը, Բաքվում նվաստացուցիչ շքերթը։


Կարևոր չէր նաև Էրդողանի և Ալիևի միջև կնքված Շուշիի պայմանագիրը։ Հայաստանում այլևս չեն աշխատում դասական ճշմարտությունները։ 

Հայաստանում աշխատում է պոպուլիզմը։


Պոպուլիզմը` պոպուլիստների համար լավ է, բայց երկիրը ինչպե՞ս է ապրելու։ Հայաստանը, բացի ՌԴ-ից այս աշխարհում որևէ մեկին հետաքրքիր չէ։  Պետք է հասկանալ, որ  խաղաղապահներն էլ Արցախում հավերժ չեն։ Իսկ առանց Ռուսաստանի Ստեփանակերտում հայ չի մնա։ Կուզենա Էրդողանը կվերցնի Ստեփանակերտը։ Կուզենա կվերցնի նույնիսկ Երևանը»,-նշել է ռուս արևելագետ Եվգենի Սատանովսկին:

Կիսվել