Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են

Աննա Անտոնյան Հուլիս 29, 2025

Arca համակարգից հայտնում են ծառայությունների աշխատանքում ժամանակավոր խափանման մասին:

«Հարգելի օգտատերեր, համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների արդյունքում ժամը 11:46-ից սկսած Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։

Մեր մասնագետները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ։

Շնորհակալ ենք ըմբռնման և համբերատարության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կիսվել