Արարատ Միրզոյանը 2020 թվականից հետո առաջին գրառումն է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում և լուսանկար հրապարակել

Աննա Անտոնյան Օգոստոս 08, 2025

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.

«Հայաստանի Հանրապետության համար։

Ներկայի ու ապագայի համար։

Ձե՛ր համար, երեխեք»։


Նկատենք, որ Արարատ Միրզոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում չէր արել 2020 թվականից կամ «5-ամյա ընդմիջումից հետո», սա առաջինն է:

Օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առանձին հանդիպումը:

Դրան կհաջորդի Թրամփի ու Ալիևի հանդիպումը, իսկ այնուհետև ՀՀ ժամանակով 00:00-ին կմեկնարկի Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումը:

Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Կիսվել