Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը 2 ամսով կալանավորվեց:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակներում 2 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Թեմի առաջնորդից զատ՝ 1 ամսով կալանավորվել է նաև դիվանապետը:
Միջնորդությունը քննարկվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր, Քննչական կոմիտեն մանրամասներ էր հայտնել, թե ինչու են ձերբակալվել հոգևորականները՝ հրապարակելով լուսանկարներ:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմում իրավապահները գործողություններ էին իրականացրել: Կատարված երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչներ, առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկյա, արծաթյա մեծաքանակ զարդեր, մի շարք առևտրային կազմակերպությունների անվամբ տրված բազմաթիվ վառելիքի կտրոններ, այլ իրեր ու առարկաներ: