Արաբկիրում կասկածելի պայթուցիկի ահազանգ է ստացվել. Սակրավորներ են ժամանել. Այստեղ է ՀՀ ոստիկանապետը

Աննա Անտոնյան Փետրվար 26, 2024

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանւոմ: ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված և այն պայթելու է, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհանիսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը և ՀՀ նգն ոսիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը: 

Ժամանել են նաև հրշեջ-փրկարարական և սակրավորական ջոկատներ:

Մի ամբողջ բարձրահարկ շենքերի տարածքները սահմանազատվել են: 

Այս պահին տեղում աշխատում է Ազգային անվտանգության ծառայության հատուկ խմբերը:

Տեղում են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Ժամանել են նաև Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը:

Կիսվել