Արա Աբրամյանի այցը «Ինժեներական քաղաք»

Աննա Անտոնյան Մայիս 24, 2021

Արա Աբրամյանի՝ «Ինժեներական քաղաք» կատարած այցի ընթացքում հայտարարվել է Հայաստանի «երջանկության թիվը»՝ 377
«Հայաստանում ամեն ինչ էլ կա, բայց մեր մասին ոչ ոք չգիտի»,- ասում է Հայաստանի ինժեներական ասոցիացիայի ղեկավար Արամ Սալաթյանը։
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանի՝ «Ինժեներական քաղաք» կատարած այցի ընթացքում նրան ներկայացվել են հայ ինժեներների յուրահատուկ մշակումները՝ համաշխարհային մեքենաշինական գիգանտների համար նախատեսված չափիչ սարքավորումներից մինչև դպրոցականների համար նախատեսված էլեկտրոնային հավաքածուներ։
Այցի ընթացքում կողմերը պայմանավորվել են, որպեսզի Արա Աբրամյանի կապերը և Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի հնարավուրություններն օգտագործվեն հայկական ընկերությունների և Ռուսաստանի համապատասխան պետական և գործարար կառույցների համագործակցության հաստատման համար։
Արա Աբրամյանը հետաքրքրությամբ ծանոթացել է «Ինժեներական քաղաքի» գիտության և տեխնիկայի թանգարանին։ Ինչպես հայտնի է, 2016 թվականից Աբրամյանը Ռուսաստանի «Սբերբանկ»-ի, «Ռոստեխ» և այլ համակարգաստեղծ ընկերությունների հետ Հայաստանում կազմակերպում է Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը։ Պարոն Սալաթյանը հանդիպման ընթացքում ձևակերպել է Հայաստանի «երջանկության թիվը»՝ 377։
Այն բացատրվում է այսպես՝ 3 միլիոնանոց Հայաստանի արտադրանքը, սփյուռքի 7 միլիոն հայերը պետք է հասցնեն աշխարհի 7 միլիարդանոց բնակչությանը։
ՌՀՄ մամուլի ծառայություն







Կիսվել