Արա Աբրահամյանը դատապարտել է ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ Երևանում իրականացված գործողությունները

Աննա Անտոնյան Հունիս 17, 2025

Արա Աբրահամյանը դատապարտել է ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ Երևանում իրականացված գործողությունները:


Սամվել Կարապետյանը, որպես գործարար և որպես բարերար, շատ բան է արել և անում և Ռուսաստանի, և Հայաստանի համար ՝ նպաստելով աշխարհում այդ երկրի իմիջի բարելավմանը: Որպես հավատացյալ քրիստոնյա ՝ նա շատ բան է արել ի շահ Հայ Առաքելական Եկեղեցու։


Սամվել Կարապետյանի նկատմամբ հայաստանյան իշխանությունների այսօրվա գործողությունները հանրությանը վախեցնելու և ցույց տալու հերթական փորձ է, որ իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած քայլի: 


Նրա համար կարմիր գծեր չկան:

Կիսվել