Արա Աբրահամյանի աշխատանքային այցը Հունաստան

Աննա Անտոնյան Մայիս 16, 2021

Հունաստան աշխատանքային այցի շրջանակներում Արա Աբրահամյանը հանդիպումներ է ունեցել երկրի կառավարության անդամների հետ, որի ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:


Զարգացման և ներդրումների նախարար Ադոնիս Գեորգիադիսի հետ հանդիպման ընթացքում,  մի շարք հարցերի քննարկմանը զուգահեռ, ձեռք է բերվել  Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ Հայաստանի բարեկամ երկրների «Արարատյան ֆորումի» շրջանակներում համագործակցման համաձայնություն։


Այս համատեքստում առաջին միջոցառումը տեղի կունենա աշնանը Երևանում։

Կիսվել