Այսօր առավոտյան սեփականատիրոջ ՍՄԲԱՏ ՆԱՍԻԲՅԱՆԻ կողմից անօրինական փակվել է ՆԱԻՐԻ կինոթատրոնի մուտքի դռները

Աննա Անտոնյան Օգոստոս 26, 2021

Սիրելի՛  հանդիսատես,


Այսօր առավոտյան սեփականատիրոջ 


ՍՄԲԱՏ ՆԱՍԻԲՅԱՆԻ կողմից անօրինական փակվել է ՆԱԻՐԻ կինոթատրոնի մուտքի դռները


 և հանդիսատեսն ու աշխատակիցները չեն կարողացել մուտք գործել շենքի տարածք: 


Նշված հանցագործության փաստի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ոստիկանության բաժնում նախապատրաստվում են նյութեր: 


Արդեն ամիսներ շարունակ ՍՄԲԱՏ ՆԱՍԻԲՅԱՆՆ ամեն գնով փորձում է խոչընդոտել կինոթատրոնի բնականոն աշխատանքը: Մինչ այս ամենը փակել է տվել ելքի դռները՝ թույլ չտալով հանդիսատեսին օգտվել զուգարաններից: Անօրինական և ծիծաղելի պահանջ է ներկայացրել դատարան թե կինոդահլիճի նստարաններն ու պատերի մեջի դինամիկները պայմանագրի մեջ նշված չեն, կարծես թե հանդիսատեսը պետք է գետնին նստեր: Եվ ամենակարևոր ու անհասկանալի արարքը, որը այս անձի մասին շատ լուրջ մտածելու առիթ է

տալիս՝ ՀԱՆԵԼ Է ՏՎԵԼ ՄԻՆՉ ԱՅԴ ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ՏԱՆԻՔԻՆ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇՆԵՐԸ: 


Նաև տարիներ շարունակ տարբեր անհիմն պատճառներով մերժել է շենքը ամբողջությամբ տալ վարձակալության և մեր սիրելի հանդիսատեսը չի կարողացել օգտվել հիմնական նախասրահից և  երկրորդ դահլիճից: Իհարկե այս ամենի գլխավոր պատճառներից մեկը այն է, որ իր իսկ խոստովանությամբ՝ ՍՄԲԱՏ ՆԱՍԻԲՅԱՆԸ չի ուզում, որ ՆԱԻՐԻ կինոթատրոնի շենքը աշխատի որպես կինոթատրոն: Երևի ռեստորան, կամ բրենդային մոլ է ուզում դարձնել: Կարծում ենք, որ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ թույլ  չի տա:  


 p.s. Լուսանկարում մեծահարուստ ՍՄԲԱՏ ՆԱՍԻԲՅԱՆՆ է:

Նյութը ` Նաիրի կինոթատրքնի ֆեյսբուքյան էջից

Կիսվել