Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի տարածքային վեճի վերաբերյալ «Անքորիջի բանաձևի» իրականացումը կապահովի կարգավորման գործընթացի արագ առաջընթացը։
«Երբ դա տեղի ունենա, հնարավոր կլինի ապահովել արագ առաջընթաց»,- ասել է Պեսկովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին։
Reuters-ի տվյալներով՝ բանաձևը նախատեսում է Ռուսաստանի վերահսկողությունը Դոնբասի ամբողջ տարածքի նկատմամբ և ներկայիս առաջնագծի սառեցումն այլ տարածքներում։