Անհետ կորածների հարազատները խորհրդարանում կմասնակցեն փակ հանդիպման

Աննա Անտոնյան Հունվար 29, 2025

Հունվարի 30-ին  44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները խորհրդարանում կմասնակցեն աշխատանքային փակ քննարկման։ Նախատեսվում է, որ նրանք իրենց հուզող հարցերը կուղղեն կառավարության ու օրենսդիրի իրավասու պաշտոնյաներին։

Փակ հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել  նախորդ տարվա դեկտեմբերի 28–ին ԱԺ պաշտպանության հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպումից հետո։ Դրանից առաջ ծնողները մի քանի ժամ փակ էին պահել  Բաղրամյան պողոտան։

Հանդիպումից հետո անհետ կորածների հարազատները հայտարարել էին, որ  ուզում են ծանոթանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին։

Պատերազմից չորս տարի անց 195 մարդ, այդ թվում՝ երկու տասնյակ խաղաղ բնակիչ,  անհետ կորած է համարվում: 

Կիսվել