Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխված բոլոր երեխաները, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո, դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին տեղեկանում է Առողջապահության նախարարությունից:
Ավելի վաղ հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 27-ին, Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա:
Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։
Հրազդանի թիվ 11 դպրոցում 12 երեխայի ինքնազգացողության վատացման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 171-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (առողջությանը թեթեւ վնաս պատճառելը):