ԱՆ Ապարանի պետռեգիստրի պետ Հարություն Ղազարյանի տունը խուզարկել են․ հայտնաբերվել է թմրանյութ.

Աննա Անտոնյան Օգոստոս 04, 2023

Արդարադատության նախարարության Ապարանի պետռեգիստրի պետ Հարություն Ղազարյանի տունը խուզարկել են, հայտնաբերվել է թմրանյութ։ Ավելին՝ ArmLur․am-ին հասած տեղեկություների համաձայն՝ Ղազարյանը իրավապահներին հայտնել է, որ թմրանյութը ձեռք է բերել այլ անձից:

Ի դեպ՝ կայքի տեղեկությունների համաձայն՝ պաշտոնյայի մեքենայից գտել են 5,0 գրամ դեղնականաչավուն զանգված, էլեկտրոկան կշեռք և կաթուցիչ:

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով, հուլիսի 31-ին, Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ, Արագածոտնի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Կասեցնել թմրանյութի իրացումը» անունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել