ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները

Աննա Անտոնյան Հունիս 26, 2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ավարտվել են հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների վերահաշվարկի աշխատանքները: Վերահաշվարկվել են ընդհանուր թվով 83 տեղամասերի քվերակության արդյունքները, որի արդյունքում 33 տեղամասում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, իսկ 17-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել:


Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով արձանագրվել են կողմ ձայների հետևյալ փոփոխությունները (- նվազում, + ավելացում)․


«ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -9


«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿ-ՑՈՒԹՅՈՒՆ 0


«ՔԱՂԱՔԱՑԻԱ-ԿԱՆ ՊԱՅՄԱ-ՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒ-ԹՅՈՒՆ +654


«ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԿԱՆ ԿՈՒՍԱԿ-ՑՈՒԹՅՈՒՆ -3


ԱԶԱՏՈՒ-ԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿ-ՑՈՒԹՅՈՒՆ 0


«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԴԱՇԻՆՔ +3


ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈՒՍԱԿՑՈՒ-ԹՅՈՒՆ +1


ՀԱՄԱՀԱՅԿԱ-ԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆՈՒ-ԹՅՈՒՆ (ՀԱՊ) ԿՈՒՍԱԿ-ՑՈՒԹՅՈՒՆ 0


ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒ-ԹՅՈՒՆ -2


ՄԵՐ ՏՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ԿՈՒՍԱԿ-ՑՈՒԹՅՈՒՆ -1


«ՀԱՆՐԱՊԵ-ՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿ-ՑՈՒԹՅՈՒՆ +1


«ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿ-ՑՈՒԹՅՈՒՆ +2


ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ ԴԱՇԻՆՔ -12


«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ +25


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱ-ԿԱՆ ԿՈՒՍԱԿ-ՑՈՒԹՅՈՒՆ -1


«5165 ԱԶԳԱ-ՅԻՆ ՊԱՀՊԱ-ՆՈՂԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒ-ԹՅՈՒՆ +3


«ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՐՈՇՈՒՄ» ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈ-ԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒ-ԹՅՈՒՆ -2


«ՇԻՐԻՆՅԱՆ- ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱ-ՎԱՐՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» +50


«ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ» ԿՈՒՍԱԿ-ՑՈՒԹՅՈՒՆ -2


ՎԵՐԵԼՔ ԿՈՒՍԱԿՑՈՒ-ԹՅՈՒՆ -21


ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -2


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՒՍԱԿ-ՑՈՒԹՅՈՒՆ -1


ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔ +742


«ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱ-ՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱ-ՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒ-ԹՅՈՒՆ -60


«ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒ-ԹՅՈՒՆ +52


Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ:

Կիսվել