ԱՄՆ֊ը պարզաբանել է ռուսական սահմանը հատած սուզանավի միջադեպը

Աննա Անտոնյան Փետրվար 13, 2022

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Կուրիլյան լեռնաշղթայի մոտ ամերիկյան միջուկային սուզանավի հետ կապված միջադեպի կապակցությամբ ներկայացրել է սեփական վարկածը, ըստ որի՝ սուզանավը չի հատել Ռուսաստանի ծովային սահմանները և շարժվել է միայն միջազգային ջրերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նախարարությունը նշել է, որ իր տարածքային ջրերում գործողություններ իրականացնելու մասին Ռուսաստանի պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

Կիսվել