ԱՄՆ-ն սկսել է զորքերի դուրսբերումը Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Կասրակ ավիաբազայից․ Syria TV

Աննա Անտոնյան Փետրվար 23, 2026

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան սկսել է զորքերի դուրսբերումը Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Հասաքե նահանգի Կասրակ բազայից, հաղորդում է սիրիական Syria TV հեռուստաալիքը։ «Ամերիկյան զորքերը սկսել են դուրս գալ Էլ-Հասաքա նահանգի Կասրակ բազայից՝ շարժվելով դեպի Իրաքյան Քուրդիստանի ուղղությամբ», — փոխանցում է հեռուստաալիքը։ Արևմտյան կոալիցիայի ուժերը փետրվարի 15-ին լքել էին նաև նույն նահանգում գտնվող Աշ-Շադդադի բազան։ Իսկ մի քանի օր առաջ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել էր իր ուժերի վերջնական դուրսբերումը Աթ-Տանֆ բազայից և դրա վերահսկողության փոխանցումը սիրիական բանակին։

Կիսվել