ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել հայկական Taco LLC ընկերության դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 01, 2022

ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) այսօր պատժամիջոցների ցանկում ներառել է երրորդ երկրների երկու կազմակերպությունների՝ «Ռադիոավտոմատիկա» էլեկտրոնային բաղադրիչների բազայի ռուսական մատակարարին աջակցելու համար. Sinno Electronics Co., Limited (Sinno)-ը՝ «Ռադիոավտոմատիկա»-ի մատակարար Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, եւ Taco LLC-ն՝ մատակարար Հայաստանից։

Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։

«Sinno-ն, իմանալով դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակումների մասին, մշտական հարաբերություններ է պահպանել «Ռադիոավտոմատիկա»-ի հետ՝ մինչեւ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը եւ դրանից հետո: Հունիսին Sinno ընկերությունը ներառվել է առեւտրային կազմակերպությունների ցուցակում՝ ռուսական ռազմական եւ/կամ պաշտպանական-արդյունաբերական բազային աջակցություն ցուցաբերելու եւ Ուկրաինա Ռուսաստանի հետագա ներխուժումից հետո ապրանքների մատակարարման պայմանագրեր կնքելու համար: «Ռադիոավտոմատիկա»-ն Taco-ին վճարում է բաղադրիչներ ներմուծելու եւ Հայաստանում գնումների գործընթացը կազմակերպելու համար: Ավելին, եւ՛ Sinno-ն, եւ՛ Taco-ն փոխգործակցել են միմյանց հետ՝ «Ռադիոավտոմատիկա»-ի հետ իրենց աշխատանքի շրջանակներում»,- ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։

Կիսվել