Ամերիկյան Մերիլենդ նահանգի գլխավոր դատախազ Էնթոնի Բրաունը հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ անօրինական միգրանտների պահման դաշնային կենտրոնի շինարարության պատճառով։ Այս մասին հաղորդվում է դատախազության մամուլի հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Գլխավոր դատախազ Էնթոնի Գ. Բրաունն այսօր հայց է ներկայացրել՝ կանգնեցնելու Թրամփի վարչակազմի կողմից Մերիլենդ նահանգի Վաշինգտոն շրջանում միգրանտների պահման մասշտաբային դաշնային կենտրոնի ապօրինի շինարարությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ հայցի՝ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը և Ներգաղթի ու մաքսային հսկողության ծառայությունը ավելի քան 100 միլիոն դոլար դաշնային հարկային եկամուտներով ձեռք են բերել Ուիլյամսպորտ քաղաքի մոտակայքում գտնվող պահեստային շենքը՝ այն կենտրոնի վերածելու համար առանց անհրաժեշտ բնապահպանական փորձաքննության, հանրության մասնակցության կամ նահանգի իշխանությունների հետ խորհրդակցությունների։
Դատախազի խոսքով՝ Ուիլյամսպորտում պահեստի գնումը ողջ երկրի տարածքում զանգվածային կալանավորման ենթակառուցվածքների ստեղծման ավելի լայն ջանքերի մի մասն է։ Պահեստները ձեռք են բերվում և վերակառուցվում են որպես միգրանտների պահման կենտրոններ՝ տասնյակ հազարավոր մարդկանց տեղավորելու հնարավորությամբ։
«Մերիլենդը մտադիր է պաշտպանել մարդկանց անմարդկային, հակասանիտարական և վտանգավոր պայմաններից», - նշված է հաղորդագրության մեջ։