"Հայկի Սերունդը" գալիքի գրավական ...Օր 1֊ին
Աննա Անտոնյան
Օգոստոս 11, 2021
Օգոստոսի 19֊ին Արցախի Վերածննդի հրապարակից մեկնարկեց "Հայկի Սերունդ " ՀԿ֊ի կազմակերպած ամառային ճամբարը։ Ճամբարականները նախ ամենաերկար դրոշմված երթ անցկացրեցին, ապա ծաղիկներ խոնարհեցին Արցախում 44 օրյա պատերազմում զոհված նահատակների հուշապաստառի մոտ ։
Ավտոբուսները շարժվեցին դեպի ճամբար։
Երեխաներին բաժանեցին տարիքային ջոկատների և խմբավարները իրենց խմբերի հետ սկսեցին աշխատանքները ։
Իսկ այդ ընթացքում կոկիկ հագնված իրենց աշխատանքով աչք էին ծակում ճաշարանի աշխատակիցները ։ Երբ արդեն զրուցում էինք աշխատակիցների հետ ,պարզվեց, որ ճամբարի ճաշարանը սպասարկում է "Արտ֊Լանչ"֊ի Կապանի մասնաճյուղի աշխատակիցները ։ Բարեհամբույր աշխատակիցներն այնքան կոկիկ ու կազմակերպված էին աշխատում ,որ թվում էր ,ճամբարականների համար վարակիչ էր լինելու ։
Սնվելուց հետո ,երեխաները հավաքվեցին երեկոյան խարույկի շուրջ ,որտեղ կրակի հետ դեպի երկինք էր բարձրանում հայկական խրոխտ երգի նոտաները։
Ճամբարական Դավիթն էլ իր կիթառով կատարեց Մեսչյանից մի քանի կատարում ։
Հագեցած օրվա ավարտին դեռ երեխաների մոտ կամրջվել էր ժպիտը, իսկ մենք ճամբարից դուրս եկանք տարբեր զգացումների համաձուլվածքը քննարկելով ` հպարտ էինք ,որ հիանալի սերունդ է մեծանում , տխրում ,որ նրանցից շատերն այս տարիքում ճաշակել էին կյանքի դառնությունը, շատերը ճամբարում իրենց հայրերին ու եղբայրներին էին կորցրել պատերազմում ։ Ու պատերազմ բառից անգամ քանի֊քանի հայացքներ էին խոնարհվում...
Օրը ամփոփեց` Արմինե Մելքոնյանը
Կիսվել