Ալյասկայի ափերի մոտ 5.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Աննա Անտոնյան Հունվար 15, 2026

Ալյասկայի ափերի մոտ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS): Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Աթթու Սթեյշն բնակավայրից 271 կիլոմետր հեռավորության վրա, իսկ օջախը գտնվում է 41,3 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Կիսվել