Ակնկալում ենք կռիվ ու պայքար ամեն գնդակի համար, սպասում ենք տեսնել իսկական ֆուտբոլ. Գաբրիելյան

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 09, 2025

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «ֆեյսբուք»-ի իր էջում դիմել է ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականին՝ Իռլանդիայի հետ խաղից առաջ:

«Տղե՛րք, այսօր նախևառաջ ակնկալում ենք կռիվ ու պայքար ամեն գնդակի համար: Սպասում ենք տեսնել իսկական ֆուտբոլ:

Թեև ծանր շրջան ենք ապրում, բայց նորություն չէ, նախկինում էլ ենք ունեցել կրիզիսներ ու խոշոր պարտություններ: Ես հավատում եմ, որ նոր մարզիչի հետ, այս անգամ էլ մեր տղաները կվերագտնեն ուժն ու ոտքի կկանգնեն:

Սա երկրորդ անընդմեջ խաղն է, որ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտը լեփ-լեցուն կլինի. հանդիսատեսը սիրում է ֆուտբոլը և արժանի է գեղեցիկ խաղի»,- գրել է Գաբրիելյանը:

Աշխարհի 2026 թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 2-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը, ինչպես հայտնի է, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Իռլանդիայի ընտրանուն։

Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Կիսվել