ԱԳՆ բոլոր փոխնախարարները հրաժարական են տվել և հրաժարվել են մասնակցել կառավարության այսօրվա նիստին

Աննա Անտոնյան Հունիս 03, 2021

ԱԳՆ բոլոր փոխնախարարները հրաժարական են տվել և հրաժարվել են մասնակցել կառավարության այսօրվա նիստին

Արտաքին գործերի փոխնախարարներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղևոնդյանը աշխատանքից ազատման դիմումներ են գրել:

Վաղ առավոտից կառավարությունից փորձել են համոզել փոխնախարարներին հետ վերցնել դիմումներն ու ներկայացուցիչ ուղարկեն կառավարության նիստին, սակայն մերժում են ստացել: ԱԳ նախարարության ներկայացուցչի աթոռը դատարկ է:

Մայիսի 31-ին էլ պաշտոնապես հաստատվեց ԱԳ փոխնախարար Գագիկ Ղալաչյանի ազատման լուրը: 

Հիշեցնենք, որ ԱԳՆ-ում հասունացած բունտի պատճառը Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև ուղիղ կապն է, ինչի հետևանքով Փաշինյանն առանց ԱԳՆ-ին անգամ տեղյակ պահելու Ադրբեջանի շահերից բխող հայտարարություններ է անում, հակահայկական բովանդակությամբ փաստաթղթեր ստորագրելու  խոստումներ է տալիս՝ կրկնելով ադրբեջանական պրոպագանդայի թեզերը:

Կիսվել