Ագարակ և Աղձք բնակավայրերի մոտ պայթեցումներ են լինելու. ճանապարհը 10-15 րոպե փակ կլինի

Աննա Անտոնյան Ապրիլ 26, 2023

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+600-կմ36+000 հատվածում (Ագարակ և Աղձք բնակավայրերի մոտ) ապրիլի 27-ին՝ ժամը 16։00-18։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ այդ ընթացքում մոտ 10-15 րոպե ճանապարհը փակ կլինի երթևեկության համար։

Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

Կիսվել