Հայաստանի իշխանությունները նոյեմբերի 10֊ից սկսած բծախնդրորեն դոշով պահում են չարաբաստիկ հայտարարության՝ Ադրբեջանին ձեռնտու կետերը:
Միևնույն ժամանակ սվաղում, մոռացության մատնում մեր շահերից բհող դրույթները՝ գերիների անհապաղ ազատ արձակումը, զորքերի՝ այդ պահին գտնվելու վայրից առաջ չշարժվելու պարտադրանքը:
Գորիս֊Կապան ճանապարհին, ինչպես նաև Իշխանասարում և այլ տեղերում տեղի ունեցող խայտառակությունը զորքերի՝ իրենց տեղում մնալու կարևոր կետի խախտման արդյունքում առաջացած իրավիճակի արդյունք է:
Սահմանային մաքսակետ դրվում է միայն փաստաթղթային հիմք ունեցող սահմանին:
Սահմանազատում/սահմանագծում իրականացնելու համար ստեղծված է աշխատանքային խումբ, որն էլ, արդյունքները պիտի ներկայացնի երկու պետությունների ժողովրդին: Նման բան չի արվել, պաշտոնական որևէ հիմք չկա, որ այդ մաքսակետը համարվի օրինական:
Բայց արի ու տես, որ գտնվում են հայաստանցիներ, որ զբաղվում են Ադրբեջանի թույլ տված այս խախտումներն արդարացնելով՝ մեղավոր հանելով ռուսին, մեզ, բայց ոչ երբեք Ադրբեջանին:
Ես կարող եմ հասկանալ պարտությունը, կարող եմ հասկանալ Հայաստանի՝ իր ողբերգության ժամին միայնակ մնալը և այս փուլում սեփական շահերը ուժով պաշտպանել չկարողանալը: Բայց երբեք չեմ հասկանա Ադրբեջանի արածների փաստաբանության ստանձնած դերը, մեր շահերը գոնե միջազգային, իրավական դաշտում հետապնդել չփորձելը:
Դա ոչ այլ ինչ է ինձ համար, քան մեզ պարտադրված սցենարի սիրահոժար սպասարկում:
Գրում է Իզաբելլա Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում