Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին կրակել է Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Աննա Անտոնյան Մայիս 10, 2025

Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Տուժածներ չկան, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով», - ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Կիսվել