Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Աննա Անտոնյան Ապրիլ 28, 2025

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին ժամը 00:25-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից, հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում»,- նշված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Կիսվել