«Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 06, 2021

Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը (AZAL) սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

««Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։ Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը, ինչը համապատասխանում է բոլոր սահմանամերձ երկրների շահերին», - ասված Է ընկերության հայտարարության մեջ, որը տարածվել է այսօր:

Ընկերությունը հայտնում է՝ «այպիսով, AZAL-ը այս չվերթն իրականացնելիս կարող է օգտագործել գոյություն ունեցող բոլոր օդային միջանցքները, այդ թվում՝ Հայաստանի և Իրանի տարածքով անցնող», - շեշտել է ավիաընկերությունը։

Նշենք, որ Իրանը փակել է օդային սահմանն ադրբեջանական ռազմական ավիացիայի համար: Իրանից պաշտոնական ուղիներով Ադրբեջանին տեղեկացրել են, որ ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքներն Իրանի օդային տարածքով արգելված են։

Կիսվել