Ադրբեջանցիները Մոսկվայում փորձել են տապալել "Գարեգին Նժդեհ " ֆիլմի ցուցադրումը

Աննա Անտոնյան Հունվար 29, 2022

Հայոց բանակի 30֊ամյակի կապակցությամբ Մոսկվայում Ռուսաստանի հայերի միությունը նախատեսել էր ցուցադրել "Գարեգին Նժդեհ " ֆիլմը ։ Չնայած ադրբեջանական կողմը բազմաթիվ միջոցներով փորձեց ֆիլմի ցուցադրումը տապալել ,այդ թվում ուժային կառույցների ուշադրությանը հրավիրելով, թե հայերը փորձում են հերթական տեռորիստի մասին ֆիլմը ցուցադրել Մոսկվայի դահլիճներում , այդուհանդերձ ֆիլմի ցուցադրումը կայացավ ։ Տեսնելով ,որ անգամ ուժային կառույցները չեն կարողանում կանգնեցնել ֆիլմի ընթացքը , կեղծ ահազանգ է հնչում ,թե դահլիճում ,որտեղ ընթանում է "Գարեգին Նժդեհ" ֆիլմի ցուցադրությունը, ռումբ է տեղադրված։ Սակայն իրենց հաշվարկների մեջ դարձյալ շփոթվում են ,քանզի ֆիլմի ցուցադրումը արդեն ավարտվել էր ։ Փրկարար ծառայության ջոկատները համապատասխան ստուգումներ անցկացնելուց հետո միայն համոզվում են, որ դահլիճում որևէ  ռումբ չկա և զանգը կեղծ բնույթ է կրել ։ Այն որ ադրբեջանական կողմը ագրեսիայի մեջ էր և տվայտանքները հասկանալի էին փաստ էր , սակայն անհասկանալի է մնում ,թե ինչու Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան կողմից որևէ արձագանք չհնչեց ։ 

Գուցե՞ Մոսկվայում ապրող մեր հայրենակիցների կարծիքը ,թե դեսպանատունը վաղուց ծառայում է թուրքին, շրջանառվող լուրը համապատասխանում է իրականությանը....

Կիսվել