Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմաններում թշնամին չի դադարում իր անօրենությունները
Ադրբեջանցիները մտնում են Սյունիքի մարզի Խնածախ համայնք, գողություն ու անկարգություն անում, ամեն վայրկյան սպասում ենք, որ ինչ֊որ բան կանեն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Խնածախ համայնքի բնակիչ Հրահատ Մեսրոպյանը։
«Գալիս են, գիշերով մտնում են գյուղ, գոմի դիմաց կապած ձին տանում, էլ ի՞նչ ասեմ»,- նշել է Խնածախի բնակիչը։