Ադրբեջանական շարասյունը միայնակ կանգնեցրած հայ զինվորին ՊՆ-ն նույնականացնելու աշխատանքներ է սկսել

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 08, 2022

Ադրբեջանական շարասյունը միայնակ կանգնեցրած հայ զինվորին Պաշտպանության նախարարությունը նույնականացնելու աշխատանքներ է սկսել։ Այս մասին տեղեկացավ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից։

Նա նշեց, որ Պաշտպանության նախարարությունը ամսաթվի ճշգրտման, տեղորոշման եւ անձի նույնականացման աշխատանքներ է սկսել։

Ավելի վաղ ռուս ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը իր Telegram-ալիքում հրապարակել էր տեսանյութ, որում հայ զինվորը փորձում է միայնակ կանգնեցնել ադրբեջանական շարասյունը։

Կիսվել