Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարեւելյան հատվածի մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 08, 2022

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում,  Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարեւելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Ըստ հաղորդագրության՝ պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:

Հայկական կողմից կորուստներ չկան:

Կիսվել