Ադրբեջանական տելեգրամյան ալիքները տարածում են ՌԴ հայերի միության անդամների տվյալները և կոչ անում սպանել նրանց

Աննա Անտոնյան Հունվար 29, 2022

Հայոց բանակի կազմավորման 30֊ամյակին նվիրված Մոսկվայում Ռուսաստանի հայերի միությունը հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ կարողացավ ցուցադրել "Գարեգին Նժդեհ " ֆիլմը ։ Ֆիլմի ցուցադրումից առաջ արդեն ադրբեջանցիները գործադրելով բազմաթիվ լծակներ փորձեցին խեղդել ֆիլմի ցուցադրումը։ Ցուցադրումը չհաջողվեց տապալել և դա ավելացրեց ադրբեջանցիների ագրեսիան ուղղված ֆիլմի ցուցադրումը կազմակերպած կողմի դեմ ։ Ադրբեջանական տելեգրամյան ալիքները տարածում են ֆիլմի ցուցադրումը կազմակերպած անձանց տվյալները և կոչ անում հարձակվել և ոչնչացնել նրանց։ Գերման Անանյանցին և Արտյոմ Վարդանյանին թիրախավորած տելեգրամյան ալիքները հրապարակել են անգամ տան հասցեները ,հեռախոսահամարները ,աշխատավայրերի հասցեները և հրանագում են իրենց հայրենակիցներին ոչնչացացնել նրանց։ Տեռորիստական հարձակումներին սովոր ադրբեջանական կողմը իր ամենաթողության գագաթնակետին հասավ այն բանից հետո ,երբ հայկական կողմը ադրբեջանական ագրեսիային սկսեց պատասխանել ոչ թե ակն ընդ ական ,այլ խաղաղության կոչերով։ Հայկական կողմից այդ թվում Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան որևէ պաշտոնական արձագանք չի հնչել ։ Որը կասկած է հարուցում ,իսկ միգուցե պատվիրատուները հենց մեր ներսից են ։

Կիսվել