Ադրբեջանական անձնակազմով խորհրդավոր նավ է խորտակվում Սև ծովում. Լրատվամիջոց

Աննա Անտոնյան Օգոստոս 28, 2023

Ռումինիայի ափերի մոտ Սեւ ծովում խորտակվելու վտանգի տակ է Տանզանիայի դրոշով առեղծվածային բեռնատար նավը։ Ռումինական աղբյուրների համաձայն, AMANOS-ի անձնակազմի անդամների թվում կա Ադրբեջանի վեց և Թուրքիայի երկու քաղաքացի։ Այս մասին գրում է Haqqin.az-ը։

«AMANOS-ը SOS ազդանշան է ուղարկել Ռումինիայի Մանգալիա քաղաքից 1,5 ծովային մղոն հեռավորության վրաՆավի անձնակազմը օգնության խնդրանքով դիմել է Ռումինիայի առափնյա անվտանգության ծառայությանը՝ ասելովոր նավի քթի հատվածը կոտրվել էև ջուրը ներս է լցվել։ Ռումինական «Ֆենիքս», «Բրիսո» և «Տեյա» փրկարար նավերն անմիջապես մեկնել են նավի տեղակայման վայր։

Սակայն AMANOS-ի նավապետը թույլ չի տվել ռումինացի փրկարարներին բարձրանալ իր նավըհրաժարվել է օգնությունից և հայտարարելոր անձնակազմն ինքնուրույն կվերականգնի վնասըայնուհետև նավարկել դեպի ծով՝ դեպի բուլղարական ջրեր։ Թե ինչ բեռ էր տեղափոխում նավըհայտնի չէ։

Marinetraffic կայքը նշում էոր այս բեռնատար նավը կառուցվել է 1978 թվականիննավի ներկայիս սեփականատիրոջ մասին տեղեկությունները գաղտնի են։ Օգոստոսի 14-ին նավը լքել է Ուկրաինայի Օդեսայի մարզի Իզմայիլ նավահանգիստըսակայն վերջնական նպատակակետը չի նշվում»,- հայտնել են լրատվամիջոցները։

Կիսվել