ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնից

Աննա Անտոնյան Հունիս 18, 2025

Վարչապետի որոշմամբ, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ազատվել է պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝
1. Արմեն Աբազյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:

2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին»,- ասված է որոշման մեջ։

Աբազյանը պաշտոնը ստանձնել էր 2020-ի նոյեմբերի 8-ից:

Կիսվել