31-ամյա տղամարդը Ճամբարակում պատահաբար կանգնել է ականի վրա, ինչի հետեւանքով տեղի է ունեցել պայթյուն
Աննա Անտոնյան
Հոկտեմբեր 04, 2022
Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 2-ին արտակարգ դեպք է գրանցվել։ 31-ամյա տղամարդը Ճամբարակում պատահաբար կանգնել է ականի վրա, ինչի հետեւանքով տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Քաղաքացին թեթեւ մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 550-րդ հոդվածի առաջին մասով։
Կիսվել