24-ամյա երիտասարդը համագյուղացու տան հետնամասի պատուհանից մտել ու ննջասենյակից գողացել է մոտ 650 000 դրամ, ոսկյա մատանի

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 12, 2022

Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում տված Վերին Դվին գյուղի բնակչուհին հայտնել էր, որ ժամը 10.00-ից 12.00-ն ընկած ժամանակահատվածում տան հետնամասի պատուհանը բացելով՝ մտել են տուն և ննջասենյակից գողացել մոտ 650 000 դրամ, ոսկյա մատանի:

Ոստիկանությունից հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, բաժին են բերել և ձերբակալել նույն գյուղի 24-ամյա մի բնակչի: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Նախաքննությունը շարունակվում է:

Կիսվել