2026 թվականի հուլիսի 22-ին դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ կոռուպցիայի դեմ պայքարի դատարան է ուղարկել ընտրակաշառք տալու և ստանալու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով

Աննա Անտոնյան Հուլիս 22, 2026

2026 թվականի հուլիսի 22-ին դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ կոռուպցիայի դեմ պայքարի դատարան է ուղարկել ընտրակաշառք տալու և ստանալու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով։ Ինչպես հայտնել են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում պարզվել է, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի վարչական ղեկավար Ա. Ա.-ն քաղաքացուն խոստացել է ընդգրկել Արծվանիկ բնակավայրի բնակիչների որոշակի խմբին բաժնետիրական ընկերության կողմից տրամադրվող ամսական 40 հազար դրամ օգնություն ստացողների ցանկում՝ պայմանով, որ նա կմասնակցի 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրություններին և կքվեարկի «Միասնության թևեր» կուսակցության օգտին։ Դատախազը երկու անձանց նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքով։

Կիսվել