2023թ. դատարաններն ընդունել են 860 որոշում տնային կալանքների եւ վարչական վերահսկման մասին. արդարադատության նախարար

Աննա Անտոնյան Հունվար 08, 2024

Տնային կալանքի եւ վարչական վերահսկման ինստիտուտի ներդրումը դարձել է անցած տարվա ամենամեծ ձեռքբերումներից մեկը։ Այս մասին տեղեկացրել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հունվարի 8-ի՝ 2023-ն ամփոփող  մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ արդարադատության թաղամասի շինարարության նախագիծը վերանայվել է եւ որոշվել է այն ներառել կառավարական թաղամասի շինարարության ընդհանուր նախագծում, որի դեպքում նախատեսվում է մեկտեղել բոլոր հաստատությունները։ «Տեղափոխել վարչական բոլոր շենքերը քաղաքից դուրս, մայրաքաղաքից ոչ հեռու։ Կա միջազգային փորձ։ Բայց դա խոշոր նախագիծ է։ Կարծում եմ՝ այս տարի կպատրաստվի մոդելը»,- տեղեկացրել է նախարարը՝ ավելացնելով, որ նախնական նախագիծը նախատեսում է բանտի շենք արդարադատության թաղամասում։

Շենքը կկառուցվի Էրեբունի վարչական շրջանում։ «Իրականացվել են բանտերի լիցքաթափման մի քանի միջոցառումներ։ Տարվա նոու-հաուն հատուկ ծառայության համակարգի փոփոխության փորձարկումն է եւ տնային կալանքի ու վարչական վերահսկման ինստիտուտի ներդրումը։ 860 տնային կալանք եւ վարչական վերահսկում 2023թ.։ Այսինքն՝ այդքան մարդ բանտում չի հայտնվել։ Դա նաեւ իրավախախտների ռեսոցիալացման կարեւոր միջոց է։ Սա անցած տարվա լավագույն նախագծերից մեկն է»,- ասել է Մինասյանը։

Կիսվել