Վթարային ջրանջատում Հրազդանում՝ սեպտեմբերի 18-19-ին

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 17, 2025

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 18-ին՝ ժամը 07:00-ից մինչև սեպտեմբերի 19-ը՝ ժամը 07:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի՝ Շահումյան, Երևանյան խճուղի, Երիտասարդական, Նարեկացի, Ավետիսյան, Կոճոռ, Նար-Դոս, Սպանդարյան, Երևանյան, Հացագործներ, Խանջյան, Րաֆֆու, Նոյեմբերյան, Դուրյան, Արամ Խաչատրյան, Շինարարներ, Կոստանյան, Չարենց փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կիսվել