Թշնամին Գեղարքունիքի սահմանին կրակ է բացել , ունենք զոհ

Աննա Անտոնյան Նոյեմբեր 22, 2021

 Նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում,Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։


Ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։


ՀՀ ՊՆ

Կիսվել