Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ ԱՀ քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԱԾ-ից

Աննա Անտոնյան Հունվար 15, 2022

Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ ԱՀ քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԱԾ-ից:


«Այսօր ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել 14.01.2022թ.-ին մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը։


ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում ԱՀ քաղաքացու կողմից ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- հայտնում են ԱԱԾ հաղորդագրությունում։

Կիսվել