Պետք է դասեր քաղենք անցյալի բացթողումներից և առաջ շարժվենք մեր ուժերի նկատմամբ հավատով, մեր երեխաների նկատմամբ պատասխանատվությամբ

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 21, 2021

Սիրելի՛ հայրենակիցներ, 

 

Անկախ պետությունը մեր անձնական արժանապատվության ու ինքնության գլխավոր երաշխավորն է՝ ուր էլ լինենք:

 

Չպետք է թույլ տանք, որ դժվար օրերը  մեր մեջ սերմանեն հուսահատության ու անճարության, պայքարի անկարողության կործանարար զգացումը:

 

Պետությունն է մարդու իրավունքների իրական պաշտպանողն ու աջակցողը, իսկ այն զարգացնել կարող են միայն մարդիկ, որոնք ունեն գիտելիք ու հստակ պատկերացում իրենց քաղաքացիական առաքելության մասին, հասկանում են պետականության արժեքը:


Պետք է դասեր քաղենք անցյալի բացթողումներից և  առաջ շարժվենք մեր ուժերի նկատմամբ հավատով, մեր երեխաների նկատմամբ պատասխանատվությամբ: Պետք է մեր խոսքով ու գործով արժանի լինենք Հայերենիքի, մեր արժանապատվության ու ամեն օրվա համար կյանք զոհած հերոսների հիշատակին:

 

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ:

 

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Կիսվել