Հռոմի Պապի հորդորը նրանց, ովքեր դեռ չեն պատվաստվել

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 16, 2021

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը  տարակուսել է, թե ինչու շատ մարդիկ, այդ թվում` Հռոմի կաթոլիկ եկեղեցու որոշ կարդինալներ, հրաժարվում են պատվաստվել COVID-19-ի դեմ: 


«Դա մի փոքր տարօրինակ է, քանի որ մարդկությունը պատվաստումների հետ բարեկամական պատմություն ունի», - ասել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը` անդրադառնալով պատվաստումների հանդեպ անվստահության մասին լրագրողների հարցերին: 


«Երեխա էինք, երբ մեզ պատվաստեցին կարմրուկի, պոլիոմիելիտի դեմ: Բոլոր երեխաները պատվաստվեցին և ոչ ոք ոչինչ չասաց»:


Պապ Ֆրանցիսկոսը, ով պատվաստվել է COVID- ի դեմ, պարբերաբար հանդես է գալիս համընդհանուր խնդրի լուծման համար պատվաստվելու հորդորներով: 


Հիշեցնենք, որ անցյալ ամիս կարդինալ Ռեյմոնդ Բըրքը, ով դեմ էր արտահայտվել պատվաստումներին, վարակվել էր կորոնավիրուսով և հոսպիտալացվել ԱՄՆ-ում: 


Հղումը` https://www.reuters.com/business/healthcare-pharmaceuticals/pope-urges-covid-inoculations-says-vaccines-are-humanitys-friends-2021-09-15/

Կիսվել