«Համաս»-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է փոխանցել պատանդառված իսրայելցի 4 զինծառայողի: Չորս կանանց դուրս են բերել Գազա քաղաքի կենտրոնական հատված՝ շրջապատված պաղեստինցիների մեծ բազմությամբ և «Համաս»-ի տասնյակ զինյալներով։ Այնուհետև նրանց նստեցրել են ԿԽՄԿ-ի մեքենաները, որոնք պատանդներին արդեն իսկ հասցրել են իսրայելական ուժերի մոտ: Չորս զինվորները՝ Կարինա Արիևը, Դանիելա Գիլբոան, Նաամա Լևին և Լիրի Ալբագը առևանգվել էին ՀԱՄԱՍ-ի մարտիկների կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ։ Ավելի վաղ տեղի էր ունեցել ՀԱՄԱՍ-ը գերության մեջ գտնվող 3 իսրայելցի խաղաղ բնակչի փոխանակումը պաղեստինցի 90 բանտարկյալի դիմաց: