Երկրաշարժ է զգացվել Լոռու մարզում

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 21, 2021

 Հոկտեմբերի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 13:17-ին, Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք գրանցվել է երկրաշարժ՝ օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: 


ՀՀ ԱԻՆ

Կիսվել