Քարոզարշավի ժամանակ ծեծի են ենթարկվել Հակոբ Արշակյանն ու մի քանի ՔՊ-ականներ

Աննա Անտոնյան Հունիս 11, 2021

Միջադեպը տեղի է ունեցել «Քանաքեռ ՀԷԿ»-ի տարածքում, վերջիններիս է մոտեցել տարեց տղամարդ և ասել, որ այդ տարածքում բուկլետներ չբաժանեն:  ՔՊ-ականները՝ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, վիրավորել են տարեց մարդուն։ Դեպքին միջամտել են տարածքում ապրող մի քանի երիտասարդներ, ծեծի են ենթարկել ՔՊ-ականներին։


Hraparak-ի փոխանցմամբ՝ Արշակյանը թեթև վնասվածքներ է ստացել, իսկ մյուս ՔՊ-ականները տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, նրանցից մեկը կոտրվածքներ էլ ունի։

Կիսվել