Մեծ Բրիտանիան ճանաչել է Իրաքում եզդիների ցեղասպանությունը

Աննա Անտոնյան Օգոստոս 01, 2023

Մեծ Բրիտանիան ճանաչել է եզդիների ցեղասպանությունն Իրաքում, այն իրականացրել է «Իսլամական պետությունը»։ Այս մասին նշվել է Բրիտանիայի դեսպանության կայքում հրապարակված հայտարարությունում։

«Այսօր մենք պատմական քայլ ենք կատարել՝ ճանաչելով, որ եզդի ժողովրդի դեմ կատարվել է ցեղասպանություն»,- տեքստում մեջբերվել են Միացյալ Թագավորության արտաքին գործերի փոխնախարար, լորդ Թարիք Ահմադի խոսքերը։

Այս տարվա հունվարին եզդիների դեմ կատարված հանցագործությունները ցեղասպանություն ճանաչելու օգտին քվեարկել էր Գերմանիայի խորհրդարանը։

Կիսվել